Արման Ծառուկյանը վաղաժամ հաղթանակ է տարել ազատ ոճի ըմբշամարտի RAF 5 մրցաշարում

11 Հունվարի 2026, 12:30

Սպորտ

ММА-ի հայ մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանը հաջող մարտ է անցկացրել ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում: Հունվարի 11-ին Սանրայզում (Ֆլորիդա, ԱՄՆ) կայացած RAF 5 մրցումներում նա վաղաժամ հաղթանակ է տարել Լենս Փալմերի նկատմամբ։

Գոտեմարտն ավարտվել է գրեթե երկու րոպեում. Ծառուկյանը լիովին գերիշխել է և հաղթել 10:0 հաշվով՝ մրցակցին շանս չթողնելով:

Արմանի համար սա առաջին ելույթն էր ազատ ոճի ըմբշամարտի պաշտոնական մրցաշարում, սակայն անգամ իր համար նոր ձևաչափում նա ցուցաբերել է պատրաստվածության և ըմբշամարտի բարձր մակարդակ:

Նրա մրցակիցը՝ Լենս Փալմերն, ամերիկացի հայտնի մարզիկ է, PFL-ի նախկին չեմպիոն, MMA-ում նա տարել է 23 հաղթանակ և 8 պարտություն: