Տիգրան Քեոսայանն ընդգրկվել է ռուսական Վիքիպեդիայի ամենահայտնի անձանց հնգյակում
13 Հունվարի 2026, 15:55
Հայտնի հայ ռեժիսոր, հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը 2025 թվականի արդյունքներով ընդգրկվել է ռուսական Վիքիպեդիայի ամենահայտնի անձանց հնգյակում։ Ըստ կայքի տվյալների՝ Քեոսայանի էջը հավաքել է 3,45 միլիոն դիտում:
Հիշեցնենք, որ կինոռեժիսոր մահացել է 2025 թվականի սեպտեմբերի 26-ին` 59 տարեկանում։
Վիքիպեդիայի ամենահայտնի անձանց հնգյակում ընդգրկվել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը (3,71 մլն դիտում), ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը (3,38 մլն դիտում) և Անվտանգ ինտերնետի լիգայի ղեկավար Եկատերինա Միզուլինան (3,14 մլն դիտում):
Ռուսական Վիքիպեդիայում ամենահայտնին դարձել է ռեփեր Պավել Իվլևը, ով հանդես է գալիս Պաշա Տեխնիկ կեղծանվամբ։ Նրա էջը դիտվել է 3,77 միլիոն անգամ։