Ո՞վ կղեկավարի դաշինքը 2026–ի ԱԺ ընտրություններին․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը

13 Հունվարի 2026, 12:39

Քաղաքականություն

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ներկայացնելով ՀՅԴ 29-րդ գերագույն ժողովի հայտարարությունը, նշել է, որ ՀՅԴ-ն 2026-ի ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով։

Հարցին, թե ով է դաշինքը ղեկավարելու և ո՞ր այլ ուժերի հետ են այս պահին բանակցություններ ընթանում, Սաղաթելյանը նշել է․

«Այդ մասին դեռ որոշում չկա։ Դաշնակցությունը որոշել է մասնակցել, որոշել է մասնակցել դաշինքային ձևաչափով, և որպեսզի հասկանանք ընթացքը, մենք պետք է քննարկումներ, բանակցություններ ունենանք, որպեսզի գանք եզրակացության։ Այդ բոլոր հարցերը կքննարկվեն և վերջնական որոշման կգանք»։