2 հայ է զոհվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի հետևանքով․ Զարեհ Սինանյան
15 Հունվարի 2026, 12:52
2 հայ է զոհվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով։ Այս մասին հայտարարել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը։
«Մեկ զոհ կար հաստատված, երկրորդ զոհն էլ կարծես հաստատվել է։ Խոսվում է ավելի մեծ թվերի մասին, բայց հստակ որևէ տեղեկություն չունենք»,- նշել է Սինանյանը։
Նա նշել է, որ Իրանում ՀՀ դեսպանատան հետ կապն ընդհատված է, տեղեկություններ են ստանում միայն Իրանից թռիչքներով ժամանող անձանց միջոցով։