Գևորգ Գրիգորյանը Գլենդելի բնակիչների հետ քննարկել է քաղաքի անվտանգության խնդիրները

15 Հունվարի 2026, 19:30

Հայեր

Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի խորհրդի անդամի թեկնածու Գևորգ Գրիգորյանը հանդիպել է քաղաքի բնակիչների հետ։ Հանդիպումը կայացել է Meet and Greet ձևաչափով՝ հարց ու պատասխան թեկնածուի հետ։

Գրիգորյանը ներկայացրել է իր տեսլականը՝ Գլենդելը դարձնել նախկինի պես անվտանգ քաղաք։ Նա հատուկ շեշտադրել է անվտանգության ոլորտում առկա խնդիրները։

«Գլենդելի անվտանգության մակարդակը նվազել է։ Մինչ օրս ընդունված է ասել, որ Գլենդելը ամենաապահով քաղաքներից է, սակայն պետք է բաց աչքերով նայել իրականությանը։ Քաղաքի կենտրոնական հատվածում տեսնում ենք մեծ թվով ոստիկաններ, մինչդեռ հյուսիսային շրջաններում՝ առանձնատների հատվածում, նրանց թիվը զգալիորեն նվազել է։ Այդ պատճառով էլ գողություններն ու հանցագործությունները հիմնականում տեղի են ունենում հենց այնտեղ»,- Alpha News-ի հետ զրույցում նշել է Գրիգորյանը։