«Թրամփի կամուրջ» նախագծի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումը միանշանակ բացասական է․ Անատոլի Մատվիյչուկ

15 Հունվարի 2026, 22:40

Կարծիք | Քաղաքականություն

Ռազմական փորձագետ Անատոլի Մատվիյչուկն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը «Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախագծի իրականացման շրջանակի մասին, ինչպես նաև այն, թե ինչպես այս նախագիծը կարող է ընկալվել Ռուսաստանի կողմից

««Թրամփի կամուրջ» նախագծի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը միանշանակ բացասական է։ Փաշինյանը երկու անգամ այցելել է Մոսկվա, հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է այդ հարցը։ Պուտինը հստակ ասել է, որ Սյունիքի կամ Զանգեզուրի միջանցքը պետք է լինի խաղաղության և ապառազմականացված միջանցք, եթե ցանկանում են, որ հայկական և ադրբեջանական կողմերը կարողանան խաղաղ գոյակցել այդ տարածքում։ Այսինքն՝ նա ընդգծել է, որ ո՛չ թուրքերը, ո՛չ ամերիկացիները, ո՛չ էլ Ադրբեջանը չպետք է այդ միջանցքը ռազմականացնեն»,- նշել է Alpha News-ի զրուցակիցը։