Նման հարցի քննարկումը դատարանում Սահմանադրության ուղիղ խախտում է. իրավապաշտպանը՝ Գևորգ Սրբազանի հայցի մասին

16 Հունվարի 2026, 18:40

Քաղաքականություն

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը AlphaNews-ի հետ զրույցում տարակուսելի է համարել Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ներկայացված հայցը։ Նրա խոսքով՝ նման պահանջը չի կարող դատարանում քննության առարկա դառնալ, քանի որ այն հակասում է պետության և եկեղեցու անջատ լինելու սահմանադրական սկզբունքին։

«Գործընթացը դժվար է դիտարկել որպես զուտ իրավական՝ հաշվի առնելով նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի որոշումները չճանաչելու վերաբերյալ։ Ակնհայտ է պետական որոշակի ներգրավվածությունն այս գործում, իսկ նման հարցի քննարկումը դատարանում Սահմանադրության ուղիղ խախտում է»,- նշել է իրավապաշտպանը: