Սուվերենության թեման արհեստական օրակարգ է, որի միջոցով քողարկվում են իրական նպատակները. Գրիգոր Բալասանյան

16 Հունվարի 2026, 21:30

Քաղաքականություն

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը AlphaNews-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի շուրջ շրջանառվող «սուվերենություն», «իրավազորություն» և «իրավասություն» հասկացություններին՝ դրանք գնահատելով որպես արհեստականորեն օրակարգ բերված թեմաներ։

Նրա խոսքով՝ երբեք որևէ պետություն, այդ թվում՝ Ադրբեջանը, պաշտոնապես չի դրել կասկածի տակ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը։ Սակայն, ըստ Բալասանյանի, այս հարցը հատուկ կերպով է ընդգծվում, քանի որ Եվրոպական միությունն այսօր վարում է քաղաքականություն՝ ուղղված Հայաստանին իր ավանդական դաշնակիցներից հեռացնելուն և նրան շատ վտանգավոր ու անհայտ ուղղությամբ տանելու փորձերին։

«Որպեսզի այդ գործընթացը քողարկվի և իրականացվի առանց ներքին լուրջ դիմադրության, հանրությանը ներկայացվում է, թե իբր Հայաստանի սուվերենությունը վտանգված է, մասնավորապես՝ Մոսկվայի կողմից։ Սա կեղծ և արհեստական օրակարգ է, որը բերվել է քարոզչական նպատակներով»,- նշել է միջազգայնագետը։

Բալասանյանի կարծիքով՝ այսպես կոչված բանակցությունները, որոնք ներկայացվում են որպես սուվերենության պահպանման գործիք, իրականում որևէ բովանդակային նպատակ չեն հետապնդում և ծառայում են բացառապես քարոզչությանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում