Լուսանկարիչ Արմեն Համբարձումյանն արժանացել է ISPWP մրցանակի

22 Հունվարի 2026, 21:40

Հայեր | Մշակույթ

2016 թվականից Ֆրանսիայի Լիոն քաղաքում բնակվող հայ լուսանկարիչ Արմեն Համբարձումյանն արժանացել է Պրոֆեսիոնալ հարսանեկան լուսանկարիչների միջազգային ընկերության (ISPWP) հեղինակավոր մրցանակին։

«Հենց այսպիսի կենդանի և անկանխատեսելի պահերն են արարողությունը դարձնում իսկապես անմոռանալի», — նշել է իրեն ճանաչում բերած լուսանկարի հեղինակը։

Նշենք, որ 2025 թվականին Համբարձումյանը նշանակալի հաղթանակ է տարել նաև International Wedding Photographer of the Year (IWPOTY) միջազգային մրցույթում՝ զբաղեցնելով առաջին տեղը «Black & White» անվանակարգում։