Խաղաղապահները նրա համար չեն, որ գրոհեն Բաքուն կամ Երևանը. Ռոստիսլավ Իշչենկո

03 Օգոստոսի 2023, 16:40

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Ռոստիսլավ Իշչենկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերակատարությունը:

«Ռուսաստանը կարող է միայն կատարել պայմանավորվածությունները։ Այնտեղ գտնվում են ռուս խաղաղապահները, որոնց խնդիրն այն է, որ կրակոցներ չլինեն։ Նրանք կանգնած են հակամարտության կողմերի միջև, որպեսզի հրադադար լինի։ Հետագա ամեն բան կախված է երկու կողմերի բարի կամքից։ Այսինքն, եթե լինի մի կողմի բարի կամքը, ապա համաձայնություն չի լինի։ Եթե երկու կողմից լինի բարի կամք, ապա կլինեն պայմանավորվածություններ», — նշել է փորձագետը։

«Եթե Ադրբեջանը կարծում է, որ ինքը կարող է օգտվել հնարավորությունների պատուհանից, շարունակում է մեծացնել ճնշումը, ուրեմն ոչ ոք նրան այս պահին չի կարող համոզել։ Կրկնում եմ ՝ խաղաղապահները նրա համար չեն, որ գրոհեն Բաքուն կամ Երևանը, խաղաղապահները նրա համար են, որ նրանք միմյանց վրա չհարձակվեն։ Հետո կարելի է, ինչքան ուզես՝ բանականություն, պայմանավորվածություններ կանչել, բայց եթե կողմերից մեկը չի ցանկանում կատարել պայմանավորվածությունները, նա դրանք չի կատարի», — հավելել է քաղաքագետը։