Հայց ընդդեմ Փաշինյանի. Հայաստանի ու Արցախի փաստաբանները դատարանից պահանջում են արգելել նրան Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս

03 Օգոստոսի 2023, 14:45

Քաղաքականություն

ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը համատեղ հայց են ներկայացրել վարչական դատարանընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Փաստաբանները դատարանից պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել Փաշինյանի՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու խոսքով արտահայտված գործողությունը եւ արգելել նրան դրա վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել:

«Վարչական դատարանից խնդրել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում ճանաչելու՝ խոսքով արտահայտված գործողությունը ճանաչել ոչ իրավաչափ։ Երկրորդըորպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ արգելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինկատարելու Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողություն, այդ թվում փաստաթուղթ ստորագրելու»,- հայտնել է Զոհրաբյանը։

Զոհրաբյանը շեշտել է, որ իրավական այս գործընթացով փորձում են ցույց տալ Հայաստանում և Արցախում ապրող հայությանը, ինչպես նաև միջազգային հանրությանը, որ Նիկոլ Փաշինյանի՝ այդ գործողությունները հակաիրավական են։