Տոնական համերգ՝ նվիրված Հայոց բանակի օրվան

29 Հունվարի 2026, 15:35

Մշակույթ

Հայոց բանակի փառապանծ օրվա առիթով` «ՀայաՔվե» միավորումը տոնական համերգ էր կազմակերպել «Առնո Բաբաջանյան» համերգասրահում` մի շարք առաջատար արտիստների և խմբերի մասնակցությամբ: Ներկա էին միավորման անդամներ, պահեստազորի սպաներ, զոհված հերոսների մայրեր և այլք:

«Հայոց բանակի զորավոր ոգին և շունչը երկու ժամ շարունակ թևածում էր համերգասրահում:

Կեցցե՜ հայոց բանակը, թող այն հավերժի` իրեն ծնող Հայաստանի և հայ ժողովրդի պես…

Հաղթանակները դեռ առջևում են…»,- նշված է հայտարարությունում։