Լուսանկարիչ Արմեն Համբարձումյանը՝ «Fearless Photographers»-ի թոփ‑100-ում

04 Փետրվարի 2026, 11:36

Մշակույթ

2016 թվականից Լիոնում բնակվող Արմեն Համբարձումյանի լուսանկարներն ընդգրկվել են հարսանեկան լուսանկարիչների միջազգային ասոցիացիայի՝ «Fearless Photographers»-ի 100 լավագույն լուսանկարների ցանկում։ Ասոցիացիան միավորում է աշխարհի լավագույն հարսանեկան լուսանկարիչներին, որոնք աշխատում են յուրօրինակ, հուզական և բեմադրությունից զերծ լուսանկարչության ժանրում։

2025 թվականին Համբարձումյանը դարձել է հեղինակավոր International Wedding Photographer of the Year (IWPOTY) մրցույթի հաղթող՝ զբաղեցնելով առաջին տեղը «Black & White» անվանակարգում։ Իսկ 2026 թվականի հունվարին նա արժանացել է նաև ISPWP՝ Միջազգային պրոֆեսիոնալ հարսանեկան լուսանկարիչների ընկերության մրցանակին։