Հայկավանի ճանապարհը ձնհալից հետո գրեթե անանցանելի է դառնում

07 Փետրվարի 2026, 23:06

Քաղաքականություն

Հայկավան գյուղը գտնվում է Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում: Գյուղն ունի 1360 բնակիչ, դպրոցում սովորում է 143 աշակերտ։ Ինչպես նշում է վարչական ղեկավարը, Հայկավանում հիմնական և գլխավոր խնդիրը շարունակում է մնալ ճանապարհի խնդիրը։

«Գյուղում 7 կմ ճանապարհահատվածը գտնվում է շատ վատ վիճակում: Այս տարի ձյան առատ տեղումներից ու հալոցքներից ճանապարհի վիճակն ավելի է վատթարացել։ Դա մեր հրատապ խնդիրներից մեկն է։ Իսկ երկրորդը մշակույթի տան հարցն է։ Այն բավականին երկար ժամանակ չի վերանորոգվել, կտուրի հարցը չի լուծվել, դրա հետևանքով ամբողջը քանդվել է»,- նշել է Հայկավանի ղեկավար Արմեն Մարդեյանը։

Հայկավանցիները նույնպես մտահոգված են գյուղ տանող ճանապարհով, որը ձնհալից հետո գրեթե անանցանելի է դառնում՝ խոչընդոտելով տեղաշարժը:

Մանրամասները՝ տեսանյութում։