Վենսի այցը Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու փորձ է. Աբբաս Ջումա
11 Փետրվարի 2026, 21:30
Ռուսաստանցի լրագրող-միջազգայնագետ Աբբաս Ջուման Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և Վաշինգտոն-Թեհրան բանակցությունները, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան ու Ադրբեջան, ինչպես նաև պատասխանել է հարցին, թե ինչու են ամերիկացիները որոշել այլևս չօգնել Սիրիայի քրդերին։ Ըստ փորձագետի՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ընթացող բանակցություններին զուգահեռ՝ ԱՄՆ-ը նախապատրաստվում է ուժային սցենարի։
«Իրանցիները բավականին խոցելի վիճակում են։ 12-օրյա պատերազմն ու դրա արդյունքները Իրանի պարտությունը չէին, սակայն դա մի իրավիճակ էր, երբ երկիրը որոշակի կորուստներ կրեց։ Երկու կողմից էլ հսկայական թվով մարդիկ զոհվեցին։ Իրանցիները, հասկանալով սա, իհարկե, ամեն ինչ կանեն բանակցություններից կառչելու համար։ Նրանք նաև գիտակցում են, որ հակառակորդը նույնպես խոցելի դիրքում է։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Թրամփը պատերազմ չի ցանկանում։ Չկա որևէ երաշխիք, որ այս հարվածը իրանցիների կողմից նույն կերպ կարհամարհվի, ինչպես նախկինում։