Գևորգ Դիարբյանը պայմանագիր է կնքել «Birmingham Legion» ակումբի հետ

21 Փետրվարի 2026, 16:50

Սպորտ

Ամերիկյան «Birmingham Legion FC» ակումբը, որը հանդես է գալիս USLC-ում (ԱՄՆ-ի երկրորդ դիվիզիոն), հայտարարել է 24-ամյա հարձակվող Գևորգ Դիարբյանի հետ պայմանագիր կնքելու մասին։

Հայ ֆուտբոլիստը թիմին կմիանա 2026 թվականի մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Նախատեսվում է, որ նա կդառնա «սև-ոսկեգույնների» հարձակման գծի առանցքային խաղացողներից մեկը։

Դիարբյանը վերջին մեկ տարին անցկացրել է «New England Revolution II» թիմում, որը հանդես է գալիս MLS NEXT Pro լիգայում։ 2025 թվականի մրցաշրջանում նա եղել է թիմի առաջատարներից՝ իր հաշվին գրանցելով 13 արդյունավետ գործողություն (8 գոլ և 5 գոլային փոխանցում)։