Արևմուտքը միայն վկա է, իսկ թշնամին՝ տեր ու տնօրինող. Անդրանիկ Բալոյան

25 Փետրվարի 2026, 12:00

Քաղաքականություն

«Հայ արծիվներ» հիմնադրամի տնօրեն և համահիմնադիր Անդրանիկ Բալոյանը, անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին և արևմտյան խոստումներին, կասկածի տակ է դնում գործող իշխանությունների առաջ մղած նախագծերի արդյունավետությունը։

Նա հիշեցնում է պատմական դառը փորձը՝ նշելով, որ գերպետությունների քաղաքականությունը կարող է փոխվել մեկ գիշերում։ «Ամերիկայում ապրելով գիտենք՝ նախագահից նախագահ ամեն ինչ փոխվում է։ Օրինակը կա՝ Աֆղանստանը․ մեկ գիշերում զարթնեցին ու վերջ։ Հազարավոր մարդիկ, որ համագործակցում էին ԱՄՆ-ի հետ, պարզապես սպանվեցին։ Նույնը եղավ քուրդերի հետ»,- նշում է Անդրանիկ Բալոյանը։

Նրա խոսքով` Ամերիկան երաշխավոր չէ, այլ ընդամենը վկա, իսկ TRIPP-ի ճանապարհը հսկելու է ինչ-որ երրորդ կազմակերպություն, որի փայատերերից մեկն Ադրբեջանն է։

Բալոյանը կանխատեսում է՝ ճանապարհների գործարկումից հետո Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնելու։ «Պատճառաբանելու են, թե ճանապարհն անվտանգ չէ և կպահանջեն, որ իրենց ոստիկանությունը կամ զորքը կանգնի այնտեղ։ Մենք տեսել ենք Սիրիայի օրինակը»,- նշում է նա։

Հիմա եթերում