Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Թոշակի խուճապահար ավելացումը.Ջրի ժամը.Իշխանություն-բժիշկներ առճակատումը.AlphaNewsroom25.02

25 Փետրվարի 2026, 21:00

Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝
🔹 Ապրիլի 1-ից՝ ընտրություններից 2 ամիս առաջ, Հայաստանում թոշակը կավելանա 10 հազար դրամով, երկրում մոտ կես միլիոն թոշակառու և ընտրող կա:
🔹 Կկարողանա՞ Փաշինյանն այսպես համոզել թոշակառուներին, որ իրեն ընտրեն, երբ թոշակառուները հիշում են նրա նախորդ հայտարարությունը:
🔹Նարեկ Կարապետյան. 8 տարի ժամանակ ունենաս թոշակները բարձրացնելու համար ու մատդ մատիդ չտաս, հայտնվի մի ուժ, որից վտանգը տեսնես և խուճապահար բարձրացնես թոշակները
🔹Թադեվոս Ավետիսյան. Կենսաթոշակների բարձրացումը չի ծածկում նվազագույն սպառողական զամբյուղը
🔹 Ալեն Ղևվոնդյան. Մրցակից թիմեր կային, որոնք առաջարկներ էին անում նաև սոցիալապես խոցելի ընտրողներին
🔹 Կեսգիշերից մինչև առավոտյան 7-ը ջուր չի լինի. Փաշինյանը, սակայն, զայրացած չէ, ինչպես ՀԷՑ-ի դեպքում
🔹 Նարեկ Կարապետյան. Մեր երկրում ջուր կա, կառավարում չկա
🔹 Բժիշկներ – իշխանություն առճակատում. Բուժաշխատողների աշխատավարձերն են նվազել, բայց խալաթը հանելուց հետո բժիշկները սովորական մարդ են՝ վարկերով, հիփոթեքով, առօրյա ծախսերով:
🔹 Գևորգ Գրիգորյան. Մի ստիպեք մեզ դուրս գալ փողոց, չի կարելի որակյալ բուժօգնություն պահանջել՝ վճարելով կոպեկներ
🔹 Հարցում Ապարանում. «Էդ աղքատ քաղաքացին չի՞ իրեն ընտրել, որ իր հոգսը հոգա, որ իր մատից փուշը հանի, ոչ թե մախաթը խրի աչքի մեջ»
🔹 Հայ – ռուսական հարաբերություններ և նոր հակասություններ. AlphaNews-ի եթերում քաղաքագետ Կոնստանտին Տասիցն է
🔹 Պաշտպանության նախարարը Թեհրանում է, արտգործնախարարը՝ Վաշինգտոնում էր. Պապիկյանը Լարիջանիի հետ քննարկել է Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը
🔹 ԵՄ-ն կօգնի՞ Փաշինյանին կեղծել ընտրությունները. Երևանը «մոլդովական սցենարի» և նոր ինքնության որոնման միջև
🔹 Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին
🔹 Օլեգ Մակարենկո. Չեմ կարծում, թե ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, քանի որ դա չի բխում ԱՄՆ-ի շահերից

🔹 Թուրքիայում F-16 կործանիչ է կործանվել