Ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին

04 Նոյեմբերի 2026, 23:46

Քաղաքականություն

Հայաստանյան քաղաքական ուժերը միասնական հայտարարությունն են տարածել, որում մասնավորապես ասված է․

«Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝ հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով հետևյալ առաջնային նպատակները․

Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում,

Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների,

Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,

Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։

Ներքոստորագրյալ քաղաքական ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը՝ գերակա ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։

Բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբմանը։

Ստորագրող քաղաքական ուժեր՝

«Հայաստան» դաշինք

«Հայաքվե»

«Ապրելու երկիր»

«Բարգավաճ Հայաստան»

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»

«Հայ ազգային կոնգրես»

«Ժառանգություն»

«Միասին»

«Դեմոկրատական այլընտրանք»

«Նոր դարաշրջան»

«Միավորված հայեր»»։