Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը․ Էդուարդ Հովհաննիսյան
04 Նոյեմբերի 2026, 23:07
Քիչ առաջ ավարտվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը։ Այս մասին հայտնել է կուսակցության փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ իրավապահ մարմինների ներկայացրած դատարանի որոշումները և տեղում իրականացված խուզարկությունը միմյանց բացահայտ հակասել են։
«Իրավապահ մարմինների ներկայացրած դատարանի որոշումները և տեղում իրականացված խուզարկությունը մեկը մյուսին բացահայտ հակասող էին և հակաօրինական։ Դատարանի որոշմամբ հստակեցված հանգամանքները որևէ աղերս չունեին այն գործընթացի հետ, որն իրականում իրականացվեց»,- գրել է փաստաբանը։
Էդուարդ Հովհաննիսյանը հավելել է, որ արձանագրված ապօրինությունների առնչությամբ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ իրավական գործընթացները։