Կան հստակ հարցեր, որոնց շուրջ տարբեր քաղաքական ուժեր կարող են համաձայնության գալ․ Աննա Գրիգորյան

05 Նոյեմբերի 2026, 00:29

Քաղաքականություն

Սա շատ կարևոր նախաձեռնություն է՝ հաշվի առնելով Հայաստանի նկատմամբ ձևավորված ճնշումների ամբողջ փաթեթը։ Հիմնական խնդիրն այն է, որ կա Ալիևի կողմից պարտադրված նոր Սահմանադրության ընդունման օրակարգ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ համազգային համախմբման ձևավորման նախաձեռնությանն, ասել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ նոր Սահմանադրությունն իսկապես ալիևյան է, քանի որ դրա բովանդակության մասին ոչինչ հայտնի չէ, բացի այն հանգամանքից, որ պետք է հանվի Անկախության հռչակագրին հղումը։

«Հետևաբար, մենք՝ որպես առաջնագծում կանգնած պատգամավորներ, հայտարարում ենք, որ դեմ ենք քվեարկելու «Ալիևյան սահմանադրությանը»»,- նշել է Աննա Գրիգորյանը։

Պատգամավորի խոսքով՝ կարևոր է, որ այս օրակարգի շուրջ ձևավորվի լայն համախոհություն։

«Թեև տարբեր քաղաքական ուժեր ունեն տարբեր մոտեցումներ և պատկերացումներ, այնուամենայնիվ, կան հստակ հարցեր, որոնց շուրջ հնարավոր է համաձայնության գալ»,- ասել է Գրիգորյանը։

Հիմա եթերում