Աննա Թրևելյանը՝ «VMAN» ամսագրի նոր համարի շապիկի ոճաբան

26 Փետրվարի 2026, 19:00

Մշակույթ

Հայտնի բրիտանահայ ոճաբան Աննա Թրևելյանը դարձել է «VMAN» ամսագրի գարուն-ամառ թողարկման շապիկի ոճաբանը։

Այս համարի հերոսը Քոնոր Սթորրին է, որը լայն ճանաչում է ստացել «Թեժ մրցակցություն» սերիալում Իլյա Ռոզանովի դերի շնորհիվ։

Աննան համագործակցել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանը, Լեդի Գագան, Ռիհաննան, Նիքի Մինաժը, Բելլա Հադիդը։

Նա համագործակցել է նաև «Elle», «Harper’s Bazaar V Magazine», «Allure», «GQ magazine» ամսագրերի հետ, ինչպես նաև աշխատել է Nike, MAC, Puma, Maybelline բրենդների հետ։

Բացի այդ, մի քանի տարի առաջ նա ղեկավարել է Տիգրան Ավետիսյանի ցուցադրությունը «New York Fashion Week»-ի շրջանակում։