Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով
26 Փետրվարի 2026, 18:13
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով:
Դատավոր Կարեն Ֆարխոյանը վստահ է՝ առկա ռիսկերը չեն նվազել այն աստիճանի, որպեսզի հնարավոր լինի խափանման միջոցը փոխել։
Անփոփոխ են մնում բոլոր սահմանափակումները՝ այլ անձանց չհյուրընկալել, բացառությամբ մերձավոր ազգականների, պաշտպանների։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքով և 20 մլն դրամ գրավով 2025–ի դեկտեմբերի 1–ին։