Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են «Միջին միջանցքի» զարգացումը

03 Մարտի 2026, 11:30

Քաղաքականություն

Վրաստանի արևելքում՝ Ծինանդալիում, տեղի է ունեցել բիզնես-ֆորում՝ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի էկոնոմիկայի նախարարների մասնակցությամբ։ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլին նշել է, որ երկրում գործում է ավելի քան 2800 ընկերություն՝ թուրքական կապիտալով, և ավելի քան 1660 ընկերություն՝ ադրբեջանական կապիտալով։ Ադրբեջանի ներդրումների ծավալը գերազանցել է 3,1 միլիարդ դոլարը, իսկ Թուրքիայի ներդրումները՝ 2,4 միլիարդ դոլարը։

Կվրիվիշվիլին ընդգծել է «Միջին միջանցքի» ռազմավարական նշանակությունը և հայտնել, որ մինչև 2032 թվականը նախատեսվում է տրանսպորտային նախագծերում ներգրավել շուրջ 7 միլիարդ դոլար՝ ներառյալ երկաթուղիների, ավտոմայրուղիների և նավահանգիստների արդիականացումը։