Իմ սիրտը հիմա զբաղված է․ Միխայիլ Գալուստյանը նոր ընտրյալ ունի

03 Մարտի 2026, 23:48

Հայեր

Հումորիստ և հեռուստահաղորդավար Միխայիլ Գալուստյանն առաջին անգամ հրապարակայնորեն ներկայացել է սիրելիի՝ Լիլյա Կիոսեի հետ․ զույգը մասնակցել է հումորիստ Գարիկ Խարլամովի ծննդյան երեկույթին։

Ավելի վաղ Գալուստյանը չէր խոսում իր անձնական կյանքի մասին, սակայն վերջին հարցազրույցում պատմել է, որ ներկայում իր սիրտը զբաղված է։

Նշենք՝ նախորդ տարվա ապրիլին շոումեն Միխայիլ Գալուստյանը հայտնել է, որ 18 տարվա համատեղ կյանքից հետո ինքն ու կինը՝ Վիկտորյան, ամուսնալուծվել են: Նրանք ունեն երկու դուստր՝ Էստելլան և Էլինան։