Իվետ Մանգասարյան-Ամիրյանն արժանացել է «ACE Eddie Awards 2026 մրցանակի

05 Մարտի 2026, 10:00

Հայեր

Մոնտաժող Իվետ Մանգասարյան-Ամիրյանն իր «Ձմեռային երգ» («A Winter’s Song») ֆիլմի համար արժանացել է «ACE Eddie Awards 2026» մրցանակի «Լավագույն մոնտաժ՝ լիամետրաժ ոչ թատերական ֆիլմ» անվանակարգում։

Նա դարձել է առաջին հայազգի ներկայացուցիչը, ով այս մրցանակին է արժանացել նրա հիմնադրման պահից։

«Ձմեռային երգ» ֆիլմը հայ-ամերիկյան ռոմանտիկ մելոդրամա է, որը պատմում է Լիանայի մասին։ Նա ԱՄՆ-ից գալիս է Երևան, սիրահարվում է և որոշում մնալ հայրենիքում։ Ֆիլմում ներկայացված են Երևանի ամանորյա մթնոլորտը և խորհրդանշական վայրերը՝ Էջմիածին, Գեղարդ, Կասկադ։