Ժենգյալով հացը՝ «The New York Times»-ի ուշադրության կենտրոնում

05 Մարտի 2026, 19:05

Մշակույթ

Արցախի և Սյունիքի ավանդական ժենգյալով հացը ներառվել է «The New York Times»-ի կողմից կազմված Լոս Անջելեսում պարտադիր համտեսելու 25 ուտեստների ցանկում։

Պարբերականը խորհուրդ է տալիս այցելել 2019 թվականին Գլենդելում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) բացված «Zhengyalov Hatz» ռեստորան և փորձել «12 տեսակի կանաչիներով լցոնված ախորժելի բլիթը, որը պատրաստվում է հին ավանդական բաղադրատոմսով»։

Michelin ուղեցույցում նշված այս հաստատությունը հայտնի է ոչ միայն իր թարմ ու համեղ ժենգյալով հացով, այլև յուրահատուկ մթնոլորտով․ ինտերիերը ձևավորված է հին Երևանի ոճով, իսկ սրահում հնչող հայկական երաժշտությունը ստեղծում է հատուկ տրամադրություն։