ՔԿ-ն ստացել է Կաթողիկոսի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը

20 Մարտի 2026, 12:25

Քաղաքականություն

Գարեգին Բ Ներսիսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ստացել ենք, օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ Գարեգին Բ կաթողիկոսը մարտի 20–ին պաշտոնապես հրավիրվել է մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս–պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը, որը տեղի կունենա մարտի 22–ին։ Ավելի վաղ Գարեգին Բ–ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից: