Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հոգեբանական բռնnւթյան ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը․ Մարիաննա Ղահրամանյան

22 Մարտի 2026, 17:40

Քաղաքականություն

Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` Հայաստանի արժանապատիվ քաղաքացուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Նախ, նա որպես չսպասված մեկը, ներխուժեց մոր և երեխայի առօրյա։ Մոր կողմից մի քանի անգամ իրենց հետ հաղորդակցվելու ուղիղ մերժումն ստանալուց հետո, չդադարեցրեց ու համառորեն շարունակեց նրանց վզին փաթաթել իր տհաճ ներկայությունը, ապա անցավ բոլոր սահմանները և մատ թափ տալով սկսեց բարձր բղավել երիտասարդ կնոջ վրա` նրա անչափահաս երեխայի ներկայությամբ, թե «փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել…»։

Այս խոսքերը պատահական նետված չէին, այս խոսքերը Նիկոլ Փաշինյանի ենթագիտակցության մեջ նստած պոռթկումն էր` «Ղարաբաղը տալու» պատասխանատվության ու այդ պատասխանատվությունը իրենից հեռացնելու «փախած» մեղադրանքով։ Դրանից նա երբեք չի՛ ազատվելու, իրականության հետ նա առերեսվելու է միշտ ու ամենուր ևւ չի՛ կարողանալու փախչել իր ստեղծած դաժան իրականությունից։

Այն ինչ մենք այսօր տեսանք, թույլ, վախկոտ մեկի վարքագիծ էր։ Հետաքրքիր է, ՄԻՊ-ը որևէ գնահատական չի՞ ուզում տալ Փաշինյանի վարքագծին»,-գրել է նա։

Հիմա եթերում