Արամ Ա-ն Վատիկանի եպիսկոպոսի հետ քննարկել է նաև Արցախի հարցը

08 Օգոստոսի 2023, 10:04

Քաղաքականություն

Սուրբ Աստվածածին վանքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ընդունել է պապական եպիսկոպոս Պաուլո Պորչիային։

«Վեհափառ Հայրապետը հատուկ կերպով պապական նվիրակի ուշադրությանը ներկայացրեց ավելի քան 8 ամիս Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի ներկա վիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արամ Ա. Կաթողիկոս հիշեցրել է, որ «հայ եկեղեցին ու հայ ազգը միշտ երախտապարտ են եղել Հայաստանի ու Արցախի հարցով Նորին Սրբություն Ֆրանսիս Պապին, և ընդհանրապես, Վատիկանի զորակցական դիրքորոշումներին և հայտարարությունների համար»։

«Գիտենք, որ Պապը Արցախի շրջափակման առիթով իր մտահոգությունը հայտնել էր ու շեշտել՝ հնարավոր ջանքերով այն վերջ տալու անհետաձգելի հրամայականը»,- ասել է նա։ Շարունակելով իր խոսքը՝ Հայրապետն ասել է. «Մեր ազգի ջերմ սպասումն է, որ Արցախի նկատմամբ Վատիկանը շարունակի զանազան կերպերով իր զորակցությունը արտահայտել, հատկապես միջազգային շրջանակներում»։

Հիմա եթերում