Բերքահավաքի շրջանում հայ գյուղացին կզգա Կրեմլի հանդիպման հետևանքները․ Գրիգոր Բալասանյան
03 Ապրիլի 2026, 22:00
Մոսկվան հնարավորություն տվեց Հայաստանի ղեկավարին ասել այն, ինչ նա մտածում է հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին։
«Սա եզակի հանդիպում էր, քանի որ այն զուրկ էր դիվանագիտական նրբություններից և նրբանկատությունից։ Կողմերը խոսում էին բաց, և տպավորություն էր՝ Մոսկվան հնարավորություն տվեց Հայաստանի ղեկավարին ասել այն, ինչ իրականում մտածում է հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Սա ևս մեկ անգամ վերահաստատեց մեր այն նախազգուշացումները, որ հայ-ռուսական հարաբերություններում կա ճգնաժամ»,- նշել է միջազգայնագետը։
Վերջինիս խոսքով՝ Հայաստանում որքան մոտենա բերքահավաքի շրջանը, այնքան հայ գյուղացին իր վրա կզգա Կրեմլի հանդիպման հետևանքները։
«Մինչև ձմեռ կզգացվի նաև գազի գնի հետևանքները, քանի որ ատոմակայանը կանգնել է հերթական վերանորոգման, և մոտ 5 ամիս դուրս է գալիս Հայաստանի էներգետիկ համակարգից։ Սա նշանակում է, որ մենք մնալու ենք գազի հույսին։ Այն գազի, որի մասին մի քանի անգամ ակնարկեց Ռուսաստանի նախագահը»,- եզրափակել է Բալասանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։