«Ընտրական օրենսգիրքը» փոխվում է մեկ անձի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի. Արամ Վարդևանյան
07 Ապրիլի 2026, 20:27
Իրավապաշտպան Արամ Վարդևանյանը ընտրությունների շեմին ՔՊ-ի կողմից «Ընտրական օրենսգրքում» արված փոփոխություններին է անդրադարձել՝ շեշտելով՝ օրենսգրքի փոփոխությունը չի քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի:
«Մարտի 31-ի դրությամբ միայն մեկ քաղաքական ուժ կար, որի անվանման մեջ օգտագործվելու էր անձնանուն։ Դա «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքն է։ Գիտակցելով, որ ՀՀ սահմանադրությամբ, Վենետիկի հանձնաժողովի կանոններով և ընդհանրապես՝ եվրոպական փորձի համաձայն, ընտրություններից կարճ ժամանակ առաջ սուբստանտիվ փոփոխություններ չեն արվում, ՔՊ-ն այս փոփոխությունը կատարում է»,- նշել է Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք՝ նոր արված փոփոխություններով կուսակցությունների, դաշինքների կողմից անձնանունների կիրառումը արգելվելու է։
Մանրամասները՝ տեսանյութում