Մայրության և գեղեցկության օրը Ստեփանակերտում ավերվել է «Մայրություն» քանդակը

08 Ապրիլի 2026, 16:00

Մշակույթ

Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օր, օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ադրբեջանցիներն ավերել են «Մայրություն» քանդակը։ Այս մասին հայտնել է «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը։

«Սա պարզապես մշակութային կորստի հերթական դեպք չէ։ Սա հետևողական քաղաքականության մի մասն է, որն ուղղված է հիշողության, ինքնության և ներկայության վերացմանը՝ այն ամենի, ինչը կարելի է բնութագրել որպես «Հայրենիքի ջնջում»»,- ասված է կազմակերպության հաղորդագրությունում։