Զախարովան չի կարողացել զսպել ծիծաղը Ալեն Սիմոնյանի մասին հարցի ժամանակ

08 Ապրիլի 2026, 18:45

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում չի կարողացել զսպել ծիծաղը՝ արձագանքելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։

«Ես չեմ ցանկանում լուրջ մեկնաբանել այն հուզական քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք արդեն բազմաթիվ երկիմաստ հայտարարություններ են արել, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի թեմայով։ Մենք նույնիսկ լսել ենք, որ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից։

Չգիտեմ՝ այդ գործընթացը ավարտվե՞լ է, թե՞ դեռ շարունակվում է։ Հետևաբար, իմաստ չեմ տեսնում վերադառնալ այդ թեմային և գնահատականներ տալ։ Կուզենայի ընդգծել, որ նման հայտարարությունները պետք է մեկնաբանեն հենց Հայաստանի քաղաքացիները, քանի որ խոսքը վերաբերում է այն մարդկանց, որոնք ղեկավարում են իրենց երկիրը և ձևավորում նրա ապագան։ Հարցնել պետք է հենց Հայաստանի քաղաքացիներին, թե ինչպես են նրանք վերաբերվում նման խոսքերին», — ասել է Զախարովան։