Փաշինյանն իր սխալները փորձում է գցել ՌԴ նախագահի գրպանը․ Ռոբերտ Քոչարյան
08 Ապրիլի 2026, 21:35
Նիկոլ Փաշինյանն իր սխալները փորձում է գցել Ռուսաստանի նախագահի գրպանը։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Սա նոր թեմա չէր, անընդհատ շարունակվում է։ Եւ եթե ինքն էլ դա չի ասում, ապա խորհրդարանի նախագահը կամ այլ պաշտոնյաներ անընդհատ այդ թեման քննարկում են մեկ պատճառով՝ ներսում մեր ժողովրդին համոզելու, որ իրենք չեն մեղավորը պատերազմի, պատերազմում պարտվելու, Ղարաբաղն ամբողջությամբ կորցնելու մեջ։ Մեղավորը Ռուսաստանն է:
Մենք սա տեսնում ենք չէ՞, ինչ կա-չկա, ինչ պրոբլեմներ իրենք ունեն, մեղավորներն ուրիշ են: Հիմա մեղքը գցում է Ռուսաստանի վրա, երևի մտածելով, որ ռուսները դրան չեն հետևում, ռուսները դրա մասին չգիտեն։ Եթե դու ներքին սպառման համար թեմաներ ես քննարկում և այդ թեման ուղղակի կպնում է այլ երկրի, հատկապես գերպետության շահերին, դու պետք է մտածես, որ մենակ քո ընտրազանգվածը չի քեզ լսում, քեզ լսում են նաև ուրիշները: Սա ուղղակի անպարկեշտության ինչ-որ դրսևորում է, որովհետև իսկապես փորձում է Ռուսաստանի գրպանը գցել այն, ինչ կատարվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի մեղքով»,- ընդգծել է երկրորդ նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։