Տորոնտոյում հայ համայնքը ձեռք է բերել 15 մլն դոլար արժողությամբ պատմական շենք

09 Ապրիլի 2026, 19:20

Մշակույթ

Տորոնտոյում հայ համայնքը ձեռք է բերել պատմական նշանակություն ունեցող շենք՝ 15,05 միլիոն կանադական դոլար արժողությամբ։ Այս մասին նշված է համայնքի ֆեյսբուքյան էջում։

«211 Consumers Road հասցեում գտնվող այս շինությունը դարձել է համայնքի պատմության մեջ ամենախոշոր ներդրումը։ Այն նախատեսված է ապահովելու երկարաժամկետ կայունություն՝ Տորոնտոյում բնակվող ավելի քան 50 հազար կանադահայերի համար»,- նշվում է հրապարակման մեջ։

Համալիրի բացումը նախատեսվում է աշնանը։ Ինչպես նշել են համայնքում, ներդրումները ուղղված են կրթական և մշակութային ծրագրերի զարգացմանը, ինչպես նաև ապագա սերունդների աջակցությանը։