Կարո՞ղ է Սամվել Կարապետյանը տեսաուղերձով հանդես գալ․ Դատախազության պարզաբանումը
10 Ապրիլի 2026, 15:30
Իրավապահ համակարգը չի հստակեցնում` արդյոք «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը կարող է հանդես գալ տեսաուղերձով, թե ոչ։
NEWS.am-ի հարցին ի պատասխան գլխավոր դատախազությունից հայտնեցին. «ՀՀ դատախազության կողմից կոնկրետ քրեական վարույթներից դուրս իրավական գնահատականներ չեն տրվում»։
Հիշեցնենք, որ Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Սամվել Կարապետյանի՝ հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը վերացվել է, սակայն տեսաձայնային ուղերձով հանդես գալու հնարավորությունը որևէ կերպ ամրագրված չէր: Դիմում-հարցում էր ներկայացվել թե՛ քննչական մարմնին, թե՛ հսկող դատախազին։ Ըստ Վարդևանյանի՝ քննչական մարմնից ստացված պատասխանը համարժեք էր մերժմանը։