Դատախազը մերժել է փոխել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը
10 Ապրիլի 2026, 19:00
Դատախազը մերժել է կիրառել իր բացառիկ հնարավորությունն ու փոխել Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի խափանման միջոցը: Sputnik Արմենիային այս մասին ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
Ապրիլի 9-ին դատախազության դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիներ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից պահանջում էին ազատ արձակել դպրոցական Դավիթ Մինասյանին կամ գոնե խափանման այլ միջոց սահմանել։
Անդրադառնալով 18-ամյա տղայի առողջական խնդիրներին՝ Մարտիրոսյանը հայտնել է, որ առավոտյան եղել է նրա մոտ, փոփոխություն չկա։