Դոնի Ռոստովում սկսել են հետախույզ Գևորգ Վարդանյանի թանգարանի կառուցումը

12 Ապրիլի 2026, 19:40

Մշակույթ

Դոնի Ռոստով քաղաքում՝ Սերաֆիմովիչի և Սեմաշկոյի փողոցների խաչմերուկում, սկսվել է լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս և Հայրենական մեծ պատերազմի վետերան Գևորգ Վարդանյանի անվան թանգարանի կառուցումը։

Նախագիծը պետական փորձաքննության կողմից հաստատվել է 2025 թվականի փետրվարին։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2030 թվականը։ Թանգարանի ընդհանուր մակերեսը կկազմի մոտ 2 հազար քառակուսի մետր։

Նախագծի համաձայն՝ թանգարանի չորսհարկանի շենքում կգործեն նաև տեսասրահներ։ Երրորդ հարկում նախատեսվում է տեղակայել պետական անվտանգության մարմինների վետերանների խորհուրդը։ Ցուցանմուշների շարքում պետք է լինեն հետախույզի անձնական իրեր, կենցաղային առարկաներ։ Որոշ նմուշներ կներկայացվեն Արտաքին հետախուզության ծառայության թանգարանի կողմից։

Թանգարանի ստեղծման գաղափարը պատկանում է Հարություն Սուրմալյանին, որը երկար տարիներ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Վարդանյանի ընտանիքի հետ։