Սա շոու է՝ մարդկանց վախի մթնոլորտում պահելու համար. Ռուբեն Մխիթարյան
16 Ապրիլի 2026, 13:46
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հասմիկ Ամիրզադյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել, բայց թե ինչ հոդվածով, դեռ հայտնի չէ, հետո քննարկվելու է խափանման միջոցի հարցը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը:
«Այս գործընթացի տակ իրավական որևէ հիմք չկա: Սա ուղղակի շոու է՝ մարդկանց վախի մթնոլորտում պահելու համար: Հասմիկն իր խնամքի տակ հինգ անչափահաս երեխա ունի, նրանք որդեգրված են, սա խոսում է Հասմիկի վեհ անձի մասին: Իշխանությունն ում ձերբակալում, քրեական գործ է կարում, բոլորը հայի լավ տեսակի, լավ մոր իրական կերպարներ են, որովհետև Փաշինյանենց դուր չեն գալիս բարոյական, հայրենասեր մարդիկ»,- ասաց Ռուբեն Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության 15 ներկայացուցիչ: