Մարիա Գուլեգինան ելույթ կունենա Բելգրադում

19 Ապրիլի 2026, 10:40

Մշակույթ

Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մարիա Գուլեգինան (Մեյթարջյան) մայիսի 12-ին մենահամերգով հանդես կգա Բելգրադի «Kolarac Concert Hall»-ում՝ էստոնացի դաշնակահար Իլյա Իվարիի նվագակցությամբ։

Համերգում կհնչեն մեծանուն կոմպոզիտորներ Դոնիցետիի, Բելլինիի, Ռոսսինիի, Չայկովսկու և Ռախմանինովի ստեղծագործությունները։

Նշենք, որ հոկտեմբերի 15-21-ը Երևանում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, կանցկացվի Մարիա Գուլեգինայի անվան առաջին միջազգային վոկալ մրցույթը, որը նախաձեռնել է նրա հիմնադրամը։