Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը. Վահան Կոստանյան
20 Ապրիլի 2026, 11:40
Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը, որոշումը հիմա պետք է կայացնի Անկարան: Այս մասին թուրքական լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Բացման համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները»,- հավելել է նա, որը վերջերս մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Նա վստահեցրել է, որ երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը զգալի առաջընթաց է գրանցել և ընդլայնվել է արտաքին գործերի նախարարությունների մակարդակով շփումներից այն կողմ։ Երկխոսությունը զարգանում է նաև ղեկավարների մակարդակով և տարբեր նախարարությունների միջև, ինչը վկայում է փոխգործակցության ավելի լայն ձևաչափի անցման մասին։