AFS Fight Armat Show. խառը մարտարվեստի խոշոր մրցաշար՝ Հայաստանում
20 Ապրիլի 2026, 20:40
Ապրիլի 19-ին Հայաստանում կայացել է AFS Fight Armat Show խառը մարտարվեստի խոշոր մրցաշարը: MMA Հայաստանի Գրան-պրի և AFS «Fight Armat Show» մրցաշարը խառը մենամարտերի աշխարհի կարևոր իրադարձություններից մեկն է:
MMA մարզիկ Դավիթ Խաչատրյանն, անդրադառնալով մրցաշարի մասնակիցների մարտական պատրաստվածությանը նշել է՝ այս մրցաշարը տարբերվում է նրանով, որ սիրողական խմբի մարզիկները եզրափակչում ուժերը չափել են պրոֆեսիոնալների հետ։ «Տղաների մարտական վիճակը գնահատում եմ շատ լավ, բայց դեռ աճելու տեղ ունենք: Դեռ նոր է բացվել սպորտզալը, բայց Հայաստանի թիմում արդեն նկատվում են մեծ փոփոխություններ»:
Նշենք, որ մրցաշարի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել ապրիլի 19-ին «Տաշիր Արենա»-ում և ուղիղ եթերով հեռարձակվել կազմակերպության YouTube ալիքով: