Հալաբյան փողոցում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին

21 Ապրիլի 2026, 10:00

Հայեր

Երևանում, ապրիլի 20–ի երեկոյան, արտակարգ դեպք է տեղի ունեցել. դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին։ Այս մասին հայտնել է shamshyan.com-ը:

Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հալաբյան փողոցում թիվ  8 երթուղին սպասարկող «Ժոնգտոնգ» մակնիշի ավտոբուսի վարորդին դանակահարել են։ Ոստիկանները պարզել են դեպքի հանգամանքները, ինչպես նաև դանակահարված քաղաքացու ինքնությունը, ով, ըստ նախնական տեղեկությունների, տեղափոխվել է հիվանդանոց։

Նախնական տվյալներով՝ Երևանում վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև, ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին։

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։