Ցեղասպանությունն, այո՛, վերապրեց մեր ժողովուրդը, բայց նաև վերականգնվեց ու պետականություն ունեցավ․ Սաղաթելյան
23 Ապրիլի 2026, 21:16
Հայոց ցեղասպանությունից 111 տարի անց կանգնած ենք հայկական պետության մայրաքաղաքում՝ մեր հիշողությանը տեր կանգնելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք նոր ցեղասպանություն և հայրենազրկում թույլ չտալու համար։ Այս մասին Հանրապետության հրապարակում մեկնարկած հավաքի ժամանակ հայտարարել է Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն Իշխան Սաղաթելյանը։
«Հայոց Ցեղասպանությունը 1000-ամյա մեր պատմության մեջ հայերի դեմ իրականացրած ամենազազրելի և ամենասարսափելի հարձակում-հանցագործությունն էր։ Դա, այո, վերապրեց մեր ժողովուրդը, բայց կարողացավ նաև ուժ գտնել, վերականգնվել և պետականություն ունենալ»,- ընդգծել է նա։