Սա, առաջին հերթին, մեզ է պետք․ Եվգենի Պետրոսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24 Ապրիլի 2026, 13:46

Քաղաքականություն

Խորհրդային և ռուսական էստրադայի հայտնի արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, գրող-հումորիստ և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանը Հայոց ցեղաuպանnւթյան 111-րդ տարելիցին այցելել է Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու Տիրոջ Պայծառակերպության մայր տաճար, ծաղիկներ խոնարհել եկեղեցական համալիրի տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Alpha News-ի հետ զրույցում արտիստն ասել է, որ եկել է այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Մենք եկել ենք սրտի կանչով և սիրո ձգտումով։ Եկել ենք հարգելու մեր նահատակների հիշատակը։ Եվ սա, առաջին հերթին, մեզ է պետք, և այդ դեպքում էլ նրանք կօգնեն մեզ։ Քանի որ, միևնույն է, կա կապ, այդպես է մեզ սովորեցնում Աստված։ Երկնքի արքայությունը նրանց»,- ասել է Պետրոսյանը։