Ո՞ր խելացի իշխանության ժամանակ է կառուցվել նավթավերամշակման գործարանը․ Կարապետյանը՝ Սիսակ Գաբրիելյանին

28 Հոկտեմբերի 2026, 15:05

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Սուրենավանի նավթավերամշակման գործարանի վերաբերյալ բանավեճի ընթացքում արձագանքել է պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հայտարարություններին՝ նշելով, որ վերջինիս հրապարակած լուսանկարում նավթավերամշակման գործարան չէր պատկերված։

Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ լուսանկարում պատկերված էին ադրբեջանական SOCAR-ի նավթային պահեստները, այլ ոչ թե նավթավերամշակման գործարան։

Նրա խոսքով՝ Սուրենավանում կառուցված գործարանն արդեն սկսել է աշխատանքը։

«Ես դրել եմ Հայաստանի Հանրապետությունում մեր ժամանակ կառուցված նավթավերամշակման գործարանը, որն այս պահին արդեն իսկ սկսել է իր աշխատանքները, և Ձեզ հարցադրում եմ արել՝ արդյո՞ք տեղյակ եք, թե սա ի՞նչ գործարան է, և ո՞ր խելացի իշխանության ժամանակ է այն կառուցվել»,- ասել է Նարեկ Կարապետյանը։