Իսպանիայում գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել

28 Հոկտեմբերի 2026, 14:30

Միջազգային

Իսպանիայի կենտրոնական հատվածում երկու մարդատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է չորս տասնյակը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ABC պարբերականին։

«Ուրդեում արագընթաց գնացքի և Iryo ընկերության գնացքի մասնակցությամբ երկաթուղային աղետի հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել»,- հայտնել է պարբերականը՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունները։

Իսպանիայի տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել Մադրիդ-Անդալուսիա արագընթաց երկաթուղային գծում՝ առավոտյան ժամը 09։00-ին։

Նախնական վարկածի համաձայն՝ մայրաքաղաքից Սևիլիա ուղևորվող AVE արագընթաց գնացքը հետևից բախվել է մասնավոր Iryo օպերատորի գնացքին։ Վերջինիս երկու վերջին վագոնները դուրս են եկել ռելսերից և ընկել երկաթուղային հողաթմբից։
Արագընթաց երկաթուղային գծի երթևեկությունը դադարեցվել է։