Լեզվի հարցը Իրանում․ ադրբեջանական ՀԿ-ները պահանջներով դիմել են Փեզեշքիանին

28 Հոկտեմբերի 2026, 16:00

Միջազգային

Ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունները բաց նամակ են հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։

Դիմումում հասարակական գործիչները կոչ են արել ապահովել իրանցի ադրբեջանցիների՝ մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը։

Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են իրանական դպրոցներում ադրբեջաներենի դասեր ներդնել, բացել մասնագիտացված ուսումնական հաստատություններ, ինչպես նաև կազմակերպել մանկավարժական կադրերի համակարգված պատրաստում։