ԱԺ-ն համաձայնություն է տվել ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացմանը. ընդդիմությունը դեմ էր
28 Հոկտեմբերի 2026, 13:34
Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։
TRIPP նախագիծը կներկայացվի ՀՀ նախագահին` վավերացման և ստորագրման։
Այս համաձայնագիրն ուղղված է Հայաստանի տարածքով (մասնավորապես՝ Սյունիքով) մուլտիմոդալ հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը նաև Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: